You are viewing [info]informator_blog's journal

Previous Entry | Next Entry

шахмат
Մոտ երկու ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” նախաձեռնող խմբի անդամների հետ, և  100 երիտասարդ գիտնականների խրախուսման պարգևներ հանձնելուց  հետո հայտարարեց, որ իր այս քայլը նպատակ ունի ոչ թե վերջնականորեն լուծել Հայատսանում գիտության ոլորտի հետ կապված խնդիրները, ինչը գործնականում անհնար էր, այլ նաև մյուս գործիչների և պետական այրերի ուշադրությունը այս խնդրին հրավիրել: Գագիկ Ծառուկյանի այս քայլը արդյունքների առումով իրեն երկար սպասեցնել չտվեց, և, շուտով, նշված նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպեցին կուսակցությունների խմբակցություններ, ԱԺ նախագահը, իսկի օգոստոսի 28-ին` անձամբ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը: Եղավ այն, ինչին իր քայլով նպաստել էր Գագիկ Ծառուկյանը, այսինքն պետության առաջաին դեմքերի ուշադրությունը վերջապես ուղղվեց դեպի գիտության ոլորտ և դրանում առկա խնդիրներ: Սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, առաջին և վերջին հանդիպումների (այսինքն Գագիկ Ծառուկյանի և նախագահի) մասին հոդվածներով հանդես եկավ ոմն Վայաչյան, որը իրեն համարում է հրապարակախոս և իր խնդիրն է համարում բարձրաձայնել, իր կարծիքով, հասարակությանը հուզող կարևոր խնդիրների մասին: Եթե առաջին հոդվածում, որը ուղղված էր  “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” խմբի հանդպիմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, հեղինակը հանդես էր գալիս որպես մեծն “քնադատ -հրապարակախոս”, որը ջանք ու եռանդ չէր խնայել փնովելու առաջին հանդիպման ընթացքն ու արդյունքները, ապա ՀՀ նախագահի հետ հանդիպման հոդվածի Վայաչյանը բոլորովին այլ էր, մի անմեղ և հնազանդ հրապարակախոս, որը անգամ մեկ քննադատական բառ չէր թույլ տվել նախագահի, գիտնականների կամ ընդհանուր գործըթնացի հասցեին: Ինչպես ասում են, ամպագոռգոռ Վայաչյանից բան չէր մնացել: Սրանով սույն ամպագոռգոռը միայն փաստեց և ապացուցեց, որ թե’ նախորդ հոդվածի, թե’ ներկայիս հոդվածի դեպքում ինքն ընդամնեը պատվեր կատարող է, և եթե մի դեպքում պիտի փնովի և սևացնի ամեն ինչ, ապա մյոսւ դեպում ծպտուն իսկ չպիտի հանի և “գլուխը կախած” անի այն, ինչն իրեն հրահանագված է: Դե ինչ, եթե նույնիսկ նա ընդամնեը պատվեր կատարող է, ինչին ի սկզբանե չէինք կասկածում, ապա գոնե պետք է դա այնպես աներ, որ իր դիմակը հանարավորինս ուշ պատռվեր: Իսկ այսպես, ամեն ինչ շատ արագ ստացվեց, և Վայաչյանը, փաստորեն, զգալիորեն նվազեցրեց իր շանսերը` հետագայում պատվերներ ստանալու համար:

Profile

шахмат
[info]informator_blog
informator_blog

Latest Month

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow