You are viewing [info]informator_blog's journal

шахмат
Ըստ շրջանառվող լուրերի` թե Երևանի և թե' մարզերի ընտրատեղամասերում իսկական "ԳԵՍՏԱՊՈ"-ին համահունչ ընտրական տեռոր է իրականացվում: Փաստորեն ստացվում է այնպես, որ եթե ուզում ես մասնակցես ընտրություններին, ապա պետք է մասնակցես և ձայնդ տաս ՀՀԿ-ին...դրա վառ ապացույցն է, ըստ էության, անդադար հնչող բողոքներն ու ահազանգերը, որտեղ մարդիկ պարզապես ապշած են իշխող կուսակցության վարչական ռեսուրսների ամբողջ համալիրի օգտագործման, չէ չէ, մեկ ճշտում, այն գոնե կարող է առանց օրինախախտման էլ արվել, սակայն այն, որ ուղղված է անմիջական մարդու ընտրական իրավունքի խախտմանը...թողենք Ձեր դատին...



Բանն այն է, որ ՀՀԿ-ականները պարզապես բոլոր ընտրատեղամասերում մարդկանց ներս թողնելու համար "ֆեյս-Կոնտռոլի" են հրավիրում. "...դե ասա տեսնեմ ում ես ընտրում, դե տեսնենք էլի, մեկին, կընտրեմ, ՀՀԿ-ին չես ընտրում, չէ երևի...Իիիիիիիիիիիիիիիիիիիի'''''....չեղավ, արի մի կողմ բան ունեմ ասելու...." և նման բազմաթիվ պահեր.....մի՞թե գալու է մի օր, երբ քաղաքացիներն իրական ընտրություն կատարեն....պետք է ուղղակի հուսալ թե՞ չտրվել այդ սադրանքներին...թողնենք Ձեր Դատին....
шахмат
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական թերևս ամենաթեժ պայքարի վերջնահատվածում փաստորեն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը շատ անկանխատեսելի և հետընթաց արդյունքներ արձանագրեց և ոչ թե հենց այն պատճառով, որ վերջին ամփոփիչ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պատահարի պատճառով մեղավոր էին պայթունից տուժած երիտասարդ ՀՀԿ-ականները (թվում է թե իրենց անզգուշությամբ), որոնք կարծես թե պարտաճանաչ և անմեղ նվիրյալների պես եկել էին իրենց «սիրելի» կուսակցությանն աջակցելու (առանց գիտակցելու, որ անպաշպան են և արհամարված), այլ դեպքից անմիջապես հետո աննախադեպ արհամարանքի այն սոսկալի ալիքի հետևանքով, որը չէր դադարում, չնայած երիտասարդ յուրայինների հանդեպ տեղի ունեցած չարաբաստիկ իրադարձությանը: Բանն այն է, որ, որպես կանոն, գոնե էթիկայի ամենատարրական կանոնների համաձայն, էլ չասած բարոյականության և հանդուրժողականության, բեմահարթակում գտնվողները` թե’ բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնավորները, և թե’ շոու-բիզնեսի կառկառուն խամաճիկներն առնվազն գոնե պետք է դադարեցնեին ելույթների շարքը, էլ չասած համերգային բոցավառ և հարսանյած շոուները...բայց ինչ զարմանք... ինչ ընկալում...ինչ փոխըմբռնում... չէ որ յուրաքանչյուր րոպեն պետք է արժանագույնս օգտագործել և մտակոխ քարոզչություն ծավալել... «...է, հազիվ հավաքել բերել ենք, չանենք...»:

 
Բայց դե դա չեղավ: Փուչիկները տրաքեցին` Արման Հովհաննիսյանի «Ջեյրան Բալան» ջեյրան-ջեյրան տարավ ու բերեց, ՀՀԿ-ականների առաջատարը խոսեց և վերջում հիշեցին տուժածներին: «...ախ, լավ, հիմա կարելի է շտապօգնություն զանգահարել, մինչև գա, մի երկու-երեք քարոզչական թեզ էլ թող Աշոտյանը հնչեցնի, ի վերջո` Կրթության, ավելին` գիտության ջադագովներից է չէ՞...»: 

Հետաքրքիր է, մի՞թե այսքանից հետո «Հավատանք, որ փոխենք» նման կարգախոսը զավեշտանքի կամ երգիծանքի զգացողություններ չի արթնացնում ՀՀԿ-ականների մոտ, տեսնես ինչի՞ն են հավատում, եթե սեփական շահն ու իշխանախտի հիվանդագին ձգտումներն ու մոլեռանտությունը սեփական (յուրայինի) դժբախտությունից ի վեր է դասվում, եթե մարդկային արժեքներն ու բարոյականությունը որևէ որակական նշանակություն չունեն...
  • Leave a comment
  • Add to Memories
шахмат

Արդեն սովոր ենք ամեն օր օրվա մամուլը թերթել և հանդիպել լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, “ինչպես հայտնում են անանուն աղբյուրները”, “....-ին մոտ կանգնած աղբյուրների փոխացմամբ” և այլն ձևակերպումներին: Բոլորին էլ պարզ է, որ ծայրից ծայր կեղծիք են և սուտ, և ոչ մի իրական բան դրանց հիմքում չի կարող լինել:

Բայց, ինչպես ասւում են, նույնսիկ ինչ-որ մեկի մասին ստելն ու կեղծելն էլ իր պատճառներն ու մոտիվացիան է ոնենում: Տվյալ պարագայում, երբ բացում ես թերթը, ու տեսնում, որ ինչ-որ բնակավայրում ԲՀկ-ից միանգամից մի քանի հարյուր հոգի դուրս գալու դիմում է  գրել, և այդ մասին հայտնում են «լավատեղյակ աղբյուրները» պարզապես ծիծաղդ է գալի, մի քիչ էլ խղճում ես, ոչ թե լրատվամիջոցին, այլ պատվիրատուին: Պարզապես, այս կերպ  մատնում են իրենց, թե ինչքան են մտահոգված ԲՀԿ-ի ներուժով և վարկանիշով, որ արդեն, հույսները կտրած իրենց իսկ հորինած հեքիաթներին են հավատում:

Բայց ԲՀԿ-ն ինչպես միշտ, մեծահոգաբար միայն քմծիծաղ է տալիս նման թերթոնների և նրանց պատվիրատուների ու հովանավորների պահվածքին:

Իսկ ի՞նչ անի, որ քմծիծաղ չտա: Խոսի պետական հիմնարկներում համատարած կադրային տեռորի մասի՞ն, երբ մարդկանց ստիպում են դառնալ ՀՀԿ-ական  աշխատանքից հեռացվելու սպառնալիքով, թե՞  խոսի  օրեր առաջ մամուլում տեղ գտած խայտառակ պատմության մասին, երբ երևանյան մանկապարտեզի տնօրենուհին “օդանավակայանի տամոժնիում աշխատող” ամուսնու փողերով վերանորոգում էր մանկապարտեզը, հետո էլ ներկայացնում, որ դա արել է ՀՀԿ-ն:

Իսկ միգուցե խոսի, թե ինչպե՞ս էր Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ   Արամ Մանուկյանը կիլոներով ՀՀԿ-ական տոմսերը ձեռքին կանգնում բեմին և համընդհանուր ծաղրանքի ներքո շպրտում դրանք գետնին:

Կամ միգուցե հիշի Հրազդանի ընտրությունները, որտեղ բնակիչները հայտարարում էին, որ իրենց մաս 5000 դրամ ընտրակաշառքն են ուզւոմ, որպեսզի ձայնը տան ՀՀԿ-ական թեկնածուին: Չէ, երևի հիշի Իջևանի 12 տարի գործող ՀՀԿ-ական քաղաքապետի խայտառակ պարտությունը, որը բնակչության համընդանուր ատելության ներքո զիջեց պաշտոնը:

Չէ, հիշելու շատ բան կա, բայց դե մակարդակը չցածրացնելու խնդիր կա: Ի վերջո, ցածր մակարդակի մանր հարձակումներին (բացարձակ սուտ հանդիսացող անորակ հրապարակումների տեսքով) նույն ձևով չես արձագանքի, չես իջնի նույն մակարդակին: Իսկ  ԲՀԿ-ն զանգվածաբար լքող մարդկանց մասին անհեթեթություններ տարածող թերթոններին խորհուրդ կտանք փորձել պարզել, թե այս ընթացքում որքան մարդ է դուրս եկել մյուս առաջնային կուսակցություններից, և ապա փորձել համեմատել:

Տեսարանը, բնակնաբար, շատ խղճուկ է լինելու:

Թերևս հենց դա է պատճառը, որ թերթոնները  նպատակաուղղված ձևով խուսափում են այլ կուսակցություններից հեռացող անդամների մասին, թեկուզ և մտացածին, թվեր հրապարակել:

  • Leave a comment
  • Add to Memories
шахмат

Երեկ Ֆեյսբուք սոցիալական կայքում մի ուշագրավ քննարկում էր ծավալվել: Իսկ ծավալել էր այն ոչ ավել, ոչ պակաս նախկին երիտհանրապետական, իր առաջին "քաղաքական չոչը" այն ժամանակներում սկսած, իսկ այժմ միայն իրեն հայտնի միջոցներով մինչև նախարարի աստիճանի աճած նախարար Արմեն Աշոտյանը` ԲՀԿ-ի կողմից աղի բլիթներ բաժանելու առթիվ:


Թե ինչ հրճվելու առիթներ էր տվել Աշոտյանի ստատուսը մյուս երիտհանրապետականներին, կարող եք ծանոթանալ հենց նրա էջում:

Ի դեպ, պարոն Աշոտյանին խորհուրդ կտայինք ԲՀԿ-ականների երազներով մտատանջվելու փոխարեն ինքն իրեն հարց ուղղել, թե ինչու նույն օրը, երբ ԲՀԿ-ն աղիբլիթներ էր բաժանում երիտասարդներին, ՀՀԿ-ական կարկառուն գործիչ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը “առողջական խնդիրների պատճառով” չէր մասնակցում Ծաղկաձորում մեկնարկած Դավոսի տնտեսական կարևոր համաժողովին, այլ նույն ժամանակ, “առողջական խնդիրները” մոռացած, մասնակցում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթացող ինչ-որ անկապ միջոցառման: Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնական գործառույթը, որքանով մենք տեղյակ ենք, տնտեսությունը զարգացնելն է, այլ ոչ թե ինչ-որ անիմաստ միջոցառումներին մասնակցելը, իսկ Դավոսի համաժողովին 300-ից ավել գործարարներ էին մասնակցում:

Եվ որպեսզի այս հարցը հնարավորինս շատ մեկնաբանություններ ունենա, Աշոտյանին խորհուրդ կտայինք այս հարցադրումը դնել հենց իր Ֆեյսբուքյան էջում, ըստ սովորության: Համոզված ենք, որ  երիտհանրապետականները, իրար հերթ չտալով, վարչապետի փոխարեն կհիմնավորեին նրա չհիմնավորված քայլը:

  • Leave a comment
  • Add to Memories
шахмат

Երեկ  News.am կայքը  նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ հունվարի 30-ին, "ՀՀԿ  երիտասարդական կազմակերպության եւ Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբշուրջ 300 երիտասարդներ եւ ուսանողներ"  այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնհարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակինԱյցը նվիրված է եղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին:"



Միայն Հայաստանում կարող է հունվարի 28-ին`  ռազմի դաշտում զոհված մարտիկների հիշատակին Եռաբլուրում   մատուցվող հարգանքի տուրքը  ի կատար ածվել 2 օր ուշացումով, հունվարի 30-ին, առանց դրա համար որևէ լուրջ պատճառի և հիմնավորման (չնայած,  եթե անկեղծ լինենք, ապա որևէ պատճառ  այստեղ չէր էլ կարող հիմնավոր լինել): Եվ ոչ միայն ակնհայտ ուշացումով, այլ  նաև մեծ շուքով, մտազբաղ և թախծալի դեմքերով, և որ ամենաաչքիզարնողն է, վառ ընդգծված մեծամեծ  ՀՀԿ-ի կուսակցական  դրոշներով:

Երիտասարդ ՀՀԿ-ականները, իրենց` վաղուց արդեն ոչ երիտասարդ անփոխարինելի երիտառաջնորդ Կարեն Ավագյանի հետ երևի շփոթել էին  սգո երթը տոնական շքերթի հետ, քանի որ,  Նժդեհյան ուսմունքը դավանող ուժի համար  ոչ միայն անհարիր է ուշացումով հարգանքի տուրք մատուցել ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին, այլ նաև դա անել ակնհայտ շուքով, տոնական շքերթ հիշեցնող ՀՀԿ դրոշներով զարդարած: Եթե դա չէին գիտակցում "սգո երթի" մասնակիցները, ապա հուշենք, որ դրոշների կարիք ընդհանրապես չկար. բավական էր միայն այդ շքերթի մասին տեղեկատվության մեջ կարդալ Կարեն Ավագյանի անունը կամ նկարներում տեսնել նրա դեմքը, որպեսզի միանգամից պարզ լիներ, որ դա ՀՀԿ-ն է անում, այլ ոչ ինչ-որ այլ ուժ:

Եվ այդքանից հետո դա բարձրաձայնել  ամենալայն ընթերցարան ունեցող լրատվական կայքով, պարզապես ծիծաղելի է, երբ ավելի ճիշտ կլիներ ուղղակի քողարկել այս ուշացած միջոցառումը և ընդհանրապես չբարձրաձայնել դրա մասին:

Ի դեպ, հետաքրքիր հարց է նաև ծագում. եթե ոչ հունվարի 28-ին, ապա ինչու հենց հունվարի 30-ին, եթե կարելի էր դա անել նաև, օրինակ, փետրվարի 12-ին, կամ մարտի 21-ին, կամ գուցե, օրինակ,  մայիսին 12-ին, ընտրություններից առաջ, որպեսզի էֆֆեկտը ավելի մեծ լիներ:

шахмат
Լուրեր են հայտնվել, ըստ որոնց` վերջերս Հայաստանում մեծ սկանդալ բարձրացրած “աստղագետ-Նասայի տիեզերագնաց”, “հրաշամանուկ” Արթուր Պողոսյանը մասնակից է եղել ամերիկյան հայտնի «LifeStyleAstronomy» կազմակերպության կողմից անցկացված «Արտերկրյա բանականության որոնում» խորագրով դասալսումներին և հայտարարել, որ նոր հայտագործություններ ունի աստղաֆիզիկայի ոլորտում: Ավելին, ըստ լուրերի, “հրաշամանուկը” պատրաստվում է կրկին վերադառնալ Հայաստան և փորձել արժանանալ բարձր ընդունելությունների և հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:


шахмат
Քաղաքական դաշտը կրկին ալեկոծված է: Ո'չ, պատճառը նոր հրաժարականները չեն, ոչ էլ իշխանություն –ՀԱԿ (իսկ ավելի ազնիվ լինելու համար ասնեք` ՀՀԿ-ՀԱԿ) երկխոսությունը, ոչ էլ անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների արդյուքները, որտեղ արդեն երկրորդ անգամ մեկը մյուսի հետևից ՀՀԿ-ն պարտվեց: Ո'չ:
Պատճառը բոլորովին նոր իրողությունն է: Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնվում է, արդեն երկորրդ անգամ, բացեիբաց  առաջարկելով ԲՀԿ-ին համագործակցել:  Ճիշտ է, նա ներկայացրեց  սա ոչ թե որպես ՀԱԿ-ի, այլ իր անձնական տեսակետ, բայց միայն կատարյալ ապուշը  չգիտի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքն ու ՀԱԿ պաշտոնական տեսակետը  նույն բաներն են: Սա ի միջիայլոց:




Իսկ այժմ դիտարկենք բուն երևույթը: Երբ հոկտեմբերյան 7-օրյա հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ, շատերը սրան կասկածանքով նայեցին. ոմանք համարեցին դա տակտիկական հնարք, ոմանք եզրակացրեցին, որ այս մեսիջը իրականում ուղղված էր ոչ թե ԲՀԿ-ին, այլ ՀՀԿ-ին և այլն: Խոսացին, քննարկեցին, հետևություններ արեցին, կանխատեսեցին, հետո սկսված աղմկոտ հրաժարակնների բովում վերջնականորեն մոռացան: Ու թերևս այդպես էլ չհիշեին, եթե նոյեմբերի 25-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդը անձնական տեսակետի տեսքով ևս մեկ անգամ չներկայացներ համագործակցության կոչն ու պատրաստակամությունը ԲՀԿ-ին: Այս անգամ, բոլորը հասկացան, որ ամեն ինչ լուրջ է, շատ ավելի լուրջ, քան մտածում էին: Համագործակցության առաջարկ կա, և դա նույնքան հստակ է, որքան այն, որ ՀՀԿ-ն սկսել է բացեիբաց պարտվել ընտրություններում, ՀԱԿ-ին մնացել է իր երբեմնի ընտրազանգվածի փշրանքները, ՕԵԿ-ը ուղղակիորեն չկա, և այս ամենի ֆոնին օրեցօր իր վարկանիշն է ամրապնդում և ընտրազանգվածը ընդլայնում ԲՀԿ-ն:
Ստեղծված քաղաքական իրադրությունում ԲՀԿ-ն այսօր գրավում է յուրահատուկ դիրք, այնպիսի, ինչպիսին երրորդ հանրապետության պատմության մեջ չի ունեցել որևէ քաղաքական ուժ, այսինքն այնպիսի դիրք, որին բոլոր կողմերից` թե' իշխանական, թե' ընդդիմադիր, համագործակցելու առաջարկներ են անում և դրանից հետո լարված սպասում պատասխանի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ  քաղաքական հիմնական բևեռների գործող ուժերը առաջիկա ընտրություններում իրենց բացարձակ  հաղթանակը կապում են միմիայն ԲՀԿ-ի հետ համագործակցության հետ: Կլինի այդ համագործակցությունը` կարելի է ակնկալել հաղթանակ, չի լինի, ուրեմն ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու:
Ծիծաղելի է իհարկե և խղճմտանքի արժանի:
Եվ այս իրադրությունում մնում է միայն քմծիծաղով հիշել, որ ընդամենը ամիսներ առաջ երկու, յուրաքանչյուրը իր դաշտում  իրեն բացարձակ մոնոպոլիստ համարող ուժերը, հպարտորեն երկխոսում էին` ամեն մեկը իր  կողմից ցուցադրաբար շեշտելով, որ իրականում վեհանձնաբար վեր են կանգնում իրենց քաղաքակա նեղ շահերից` հանուն պետության բարօրության և ազգային-պետական շահերի: Իսկ այս արտաքուստ հիանալի բեմադրված  վեհանձն ներկայացման ետևում տեղի էր ունենում իսկական ՀԱԿ-ՀՀԿ քաղաքական առևտուր ապագա իշխանական կարկանդակի մասնատման սցենարների շուրջ, ընդ որում, ուշադրությո'ւն, ի հաշիվ նույն ԲՀԿ-ի, որը դարձել էր ՀԱԿ-ՀՀԿ առևտուրի հիմնական թեման: Թե ինչով ավարվեց Հարությունյան-Զուրաբյան դրաման, գիտենք բոլորս: Ուժերը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ, առևտուրը չկայացավ, քանի որ երկու կողմերն էլ մինչ այդ հստակ  պատկերացում միմյանց քաղաքական ախորժակների մասին, կամ այդ ախորժակները գերազանցեցին նույնիսկ վատագույն պատկերացումները:
Եվ այժմ, իրար չհասկանալուց հետո, իրենց ՀՀ քաղաքական դաշտի  դոմինանտներ համարող ուժերը կրկին օգնություն են խնդրում և ակնկալում ԲՀԿ-ից: Ընդ որում, եթե դրանցից մեկը կոալիցիոն գործընկեր է  և ի վերջո վերադառնալու էր ի շրջանս յուր և կրկին անմեղ հայացքով դիմեր վաղեմի գործընկերոջը, ապա մյուսի դեպքում նման քայլ անելը առնվազն  հավասարազոր է ինքնախեղման, քանի որ ՀԱԿ-ի նախկին հռետորաբանությունը և քաղաքական լեկսիկոնը ի սկզբանե բացառում էր կոալիցոին որևէ կուսակցության հետ համագործակցելության  որևէ սցենար:
ՀԱԿ-ը քաղաքական անսկզբունքայնություն, թուլակամություն և գունափոխություն  է դրևորել,   անցնելով  ռուբիկոնը, և հետդարձի ճանապարհ չունի, և առաջիկա ընտրություններում կքաղի ադ ամենի պտուղները: ՀԱԿ-ի նախկին ընտրազանգվածից մնացել են փշրանքներ` 3000 հոգանոց հանրահավաքների տեսքով, և այդ թիվը առաջիկայում էլ ավելի   նվազելու է:
Իսկ ՀՀԿ-ն ավելի սուր, քան երբևէ, սկսել է գիտակցել, որ միայն վարչական ռեսուրսներով հաղթանակ ակնկալելը միմիայն ավալեցնելու է գրգռված  ախորժակներ ունեցող պաշտոնյաների թիվը իր շարքերում, որոնց ձեռքին արդեն իսկ տառապում է ՀՀԿ-ն` ամեն անգամ մեղա գալով սրա-նրա անսպասելի և իր համբավը գցող արարքի համար:
Եվ այս երկու ուժերի կողքին հանդես է գաիս ԲՀԿ-ն, որին բացարձակապես ոչինչ չի խանգարում վստահորեն գնալու առաջիկա համապետական ընտրություններին:  Յուրաքանչյուր ոք կհամաձայնվի, որ որքան էլ իրենց արտաքուստ հանգիստ և վստահ  պահեն ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն, նրանց երկուսի մոտ էլ այս պահին խուճապային վիճակ է, քանի որ երկուսն էլ պայքարում են նույն բանի` այն է ԲՀԿ-ի բարեհաճ վերաբերմունքը շահելու համար, գիտակցելով, որ առանց ԲՀԿ-ի օժանդակության մեկը մյուսի դեմ անզոր են:
Ավարտելով ասենք մի բան, որ ամեն դեպքում շահող է դուրս գալիս այն ուժը, որը անընդմեջ աշխատում է հասարակության յուրաքանչյուր խավի հետ, քանի որ դա է ընտրություններում հաղթանակ տանելու միակ գրավականը, այլ ոչ թե հղփացած վարչական ռեսուրսը կամ ատելություն և թշնամանք սերմանող հռետորաբանությունը:
шахмат
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում Թաթերական հրապարակը, կարծես թե, ռենկարնացիայի ժամանակաշրջանից  ժառանգած պայքարի մի նոր փուլ է որդեգրել, փուլ, որը երբեմն հիշեցնում է նաև ստրատիրական կարգերի հաստատման կամ արձագման բյուրոկրատիզմի: Սակայն այս պարագայում բյուրոկրատիան ոչ թե մեկ ընդհանուր քաղաքական թիմերի միջև ծավալվող պայքարն է կամ որոշումները, այլև իշխանություն-ընդդիմություն անտինոմ շրջպարը, որը սովորաբար նման է կրկեսային դրվագներից որևէ մեկին կամ էլ էստրադային շոուներից առավել անհետաքրքրականներից առավելագույնին: Խոսքը տվյալ դեպքում գնում է ՀԱԿ-ի վերջին շրջանում, կարծես թե, անհաջող կուրս բռնած քաղաքական դրսևորումների հետ, որը բացատրվում է մեծ հաշվով վերջինիս անկայուն և, ըստ էությամբ, անռենտաբիլ քայլերով:
Բանն այն է,  որ իշխանություն-ՀԱԿ չհաջողված երկխոսությունից և Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավոր սցենարները մեծ հաշվով լուրջ անհանգստության ալիք բարձրացրեցին կոնգրեսականների շարքում: Մի կողմից իշխանությունների հետ բռնած քայլերը, որոնք համապատասխանաբար բերեցին որոշ ընտրազանգվածի  կորուստին, մյուս կողմից էլ ԲՀԿ-ի, կարծես թե, լուրջ քաղաքական կշռի  համբավը, որը, համաձայն որոշ պարբերականների, ներկայումս Հայաստանում առաջնային դերակատարման պոտենցյալի հավակնորդ է: Հենց այդ հանգամանքը, ըստ էության, ստիպեցին կոնգրեսականներին գնալ ավելի ռադիկալ քայլերի: Սեպտեմբերի 30-ին յոթօրյա ամենօրյա հանրավաքի որոշումը, որը բնավ չէր արժանացել իշխանականների համակրանքին և համաձայնությանը, նոր սրություն մտցրեց քաղաքական առօրյա:



 
Կոնգրեսականները սկսեցին քաղաքական մեսիջներ տարածել հիմնական հակառակորդներին` թե’ ՀՀԿ-ին և թե’ ԲՀԿ-ին: Վերջինիս պարագայում այն ավելի պարզունակ և սենտիմենտալ բնորոշում ստացավ: Նախ այն, որ երկու օր առաջ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը  փորձեց տարբեր հաղորդագրությունների միջոցով պարզել ԲՀԿ-ի քաղաքական արձագանքը  ցույց տալով կոնգրեսականների «առավել մեծ համակրանքը դեպի այդ ուժը, առ այն, որ դա առավել բնական կուսակցություն է և դինամիկ զարգացող»: Մյուս կողմից` հոկտեմբերի 3-ի ասուլիսին կոնգրեսական Արամ Մանուկյանի կողմից հնչեցրած թեզը, որ «ԲՀԿ-ից շատերը պարզապես հիասթափված են...»` խոսում է կոնգրեսականների երկակի ստանդարտներով քաղաքականության վարելու և քաղաքական հենարան գտնելու մասին: Վերջին հաշվով մեսիջները, որոնք ուղղված են պարզաբանելու ԲՀԿ-ի դիրքորոշման հստակությունն այս կամ այն քաղաքական ուժի հետ, չեն կարող անպատասխան մնալ հենց նույն մեսինջրների /հարողրդագրություններ տարածողների/ կողմից, ինչն էլ հնչեց, ըստ էության, վերջին ամենօրյա հանարահավաքի ասուլիսի ժամանակ:
 
Նման անկայուն գործընթացները կոնգրեսականների կարճաժամկետ քաղաքական ռազմավարությունում, ըստ էության, կհանգեցնեն նոր անկախատեսելի   զարգացումների, որոնք էլ հետզհետե երևան կբերեն նոր փոփոխություններ, որոնց դրական թե բացասական ընթացքը ցույց կտա ժամանակը:  

шахмат
Հայաստանի լրատվական-վերլուծական դաշտը հերթական ալեկոծություններիր մեջ է: Ռուսաստանում կայացավ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, և մինչ շատերը շունչները պահած հետևում էին այդ իրադարձությանը, իսկ մյուսները փորձում նախօրոք նախագծել Ռուսաստանի քաղաքական զարգացումները, առավել խելացիները հասկանում էին, որ այդ իրադարձությունը Հայաստանին թերևս ավելի շատ է  վերաբերվում, քան նույն Ռուսաստանին, քանի որ այնտեղ վաղուց ամեն ինչ հայտնի էր, մնում էր միայն արարողակարգով փաստել դա և վերջ: Պուտինին այլընտրանք չէր լինելու և դա շատերը գիտեին:
Երկիրը իր քաղաքական ուժերով, լրատվական-վերլուծական դաշտով այժմ գտնվում է այդ մտացածին քաղաքական թնջուկի ծիրում: Իսկ իրականում կատարվում է շատ նորմալ և բնականոն գործընթաց: Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հայտարարում է, որ չի բացառվում, որ կարող է նորից զբաղվել քաղաքականությամբ: Սա նույնքան բնական է, եթե այդ մասին հայտարարեր շարքային քաղաքացին, ես, կամ  այս հրապարակման որևէ ընթերցողը, քանի որ քաղաքականությամբ զբաղվելու որոշում կարող են կայացնել բոլորը, առանց որևէ սահմանափակման:
Իսկ ինչ կատարվեց Հայաստանում: Կատարվեց այն ինչ վաղուց սպասվում էր: Հայաստանը թևակոխեց քաղաքական զարգացումների նոր  փուլ, որը բնորոշվեց մեկ հիմնական հանգամանքով. Եթե ռուսաստանում Պուտին, ապա Հայատանում….
Բայց  մեր քաղաքական դաշտում իսկական վայնասուն է բարձրացել այս թեմայով: Վայնասուն, որը նույնիսկ հարիր չէ  օրեր առաջ իր անկախության 20-ամյակը նշող երկրի համար, քանի որ նույնիսկ 20 տարի հետո կրկին ցույց ենք տալիս, որ մեր բոլոր գործըթնացները պայմանավորում ենք դրսի և բացառապես դրսի գործոնով, չփորձելով ինքներս մեզ գոնե մեկ անգամ հարցնել. լավ, այսպես մինչև երբ, կամ, օրինակ, ինչու Ռոբերտ Քոչարյանը չպետք փորձի  մասնակցել հերթական համապետական ընտրություններին, որին իրավունք ունի մասնակացել  35 տարին լրացած, վերջին 10 տարում մշտապես ՀՀ-ում բնակվող  ՑԱՆԿԱՑԱԾ ՀՀ քաղաքացի: 

Եվ ի վերջո, զարմանալի է այն ողբը, որ դրվել է մի շարք քաղաքական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կոմից, երբ, մի կողմից, ամեն օր նշում են, որ ռուսաստանյան գործըթնացները չեն կարող ազդել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից ամեն օր այդ մասին խոսելով անուղղակիորեն մատնում են, որ իրենք ճիշտ հակառակն են մտածում: 
Ինչևէ: Իսկ այժմ փոքր-ինչ ողջ այս աժիոտաժը առաջացրած գործչի մասին: Եթե Ռոբերտ Քոչարյանին համեմատենք ՀՀ մյուս  2 նախագահների հետ, ապա կտեսնենք մի շարք փաստեր, որոնք նրան էականորեն առանձնացնում են.
 Նախ Ռոբերտ Քոչարյանը  այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում հասցրել է լինել երկու հանրապետությունների նախագահ, մի փաստ, որը հնարավոր չէ գտնել ողջ ԱՊՀ տարածքի մյուս բոլոր նախկին և գործող նախագահների դեպքում, ինչը բնականաբար խոսում է նրա հարուստ քաղաքական փորձի մասին:
Երկրորդ, Քոչարյանի  նախագահության օրոք հայաստանցիները ի վերջո ամբողջությամբ հաղթահարեցին “մթի ու ցրտի տարիների” բարդույթը: Չնայած այդ ժամանկ արդեն գործարկվել էր ՀԱԷԿ-ը և կար շուրջօրյա էլեկտրոմատակարարում, բայց այնումանեյնիվ  “մթի և ցրտի տարիների” բարդույթը, դրանց անվերջանալիության  միֆը նստած էր հասարակական գիտակցության  մեջ և վերացավ միայն քաղաքական էլիտայի փոփոխոթյան հետ: Շնորհիվ հենց այդ 10 տարիների այսօր այն ամբողջությամբ հաղթահարված և  մոռացված է: Ավելին, նրա նախագահութան օրոք ՀՀ քաղաքացու մոտ սկսեց ծիլեր տալ հույսն ու հավատը իր ապագայի հանդեպ, ինչն այսօր, ցավոք, կրկին մարել է: 
Եվ ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի օրոք հիմք դրվեց և  գնալով ամրապնդվեց Հայաստան Սփյուռք կապը և բազմաթիվ սփյուռքահայ  գործիչներ մեծածավալ ներդրումներ արեցին Հայաստանում: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստան-Սփյուռք կապի մասին խոսելն իսկ քաղաքական աբսւորդի ժանրից էր:
Եթե խոսքը գնում է այս ամենը կյանքի կոչած և իրակացրած գործչի մասին, ապա բազմաթիվ այլ, ոչինչ  չարած, բայց ամեն օր գեղեցիկ ճառեր արտասանող և հայրենիքին փրկություն խոստացող քաղաքական գործիչների «աստղաբույլի» ֆոնին նման գործչի վերադարձը կարելի է միայն դրական փոփոխությունների ակնկալիքով ընդունել:
Եվ վերջում. այսօր, երբ  բոլոր լրատվամիջոցները ամեն օր քննարկում, կանխատեսում,  դիտարկում, վերլուծում են Ռոբերքտ Քոչարյանի  գործոնը և հնարավոր վերադարձը, ակամայից հարց է ծագում. Ռոբերտ Քոչարյանը իրոք ուզում է վերադառնալ, թե՞  հենց իրենք են իրենց ամենօրյա կանխատեսումներով ու վերլուծություններով նրան վերադարձնում: 

шахмат
Հայաստանում, ըստ էության, քաղաքական կյանքը թևակոխել է մի նոր շրջան, որտեղ նախընտրական քարոզաշրավի պաշտոնական մեկնարկից առաջ ուժերի նոր վերադասավորման յուրահատուկ ձևաչափ է սկիզբ առնում: Կարծես թե, իրականում գործող դերակատարներն ու  շարժիչ ուժերը պայքարի նոր ձև են ստանձնում: Ըստ էության, լայնածավալ սկսվում են կիրառության մեջ մտնել սև տեխնոլոգիաների տարաբնույթ դրսևորումները, որոնք հիմնականում ներ են առնում ժամանակակից մուլտիմեդիա համակարգի նրբություններն ու առանձնահատկությունները: Վերջինս հատուկ որակավորում է ստանում համացանցի շնորհիվ, հատկապես սոցիալական ցանցերի բազմակողմ օգտագործման առկայության պայմաններում: Սակայն գործն ավելի է ընդարձագվում, երբ օրըստօրե բացվող տեղեկատվական կայքերը հատուկ առաջադրանք են ստանում պատվիրատուի կամ էլ սեփականատիրոջ կողմից դիտակետի մեջ վերցնել հակառակորդին և ամեն գնով սևացնել իր համաբավը` ամեն գնով և ամեն կեղծարար տեղեկություններով հեղինակազրկել վերջինիս:


 
Ըստ այդմ, այսօր Հայաստանում միջին հաշվարկով օրեկան իր գործունեությունն է սկսում 2-3 տեղեկատվական կայք, որոնք ուղղված են պատվիրատուի կամ էլ թե չէ իրական սեփականատիրոջ շահերից բխող ներքաղաքական գործընթացները յուրովի ներկայացնելուն: Նման մի պռոեկտ փաստորեն «հանրության դատին» հանձնվեց բացառապես օրեր առաջ` verjinlurer.am անվանումով, որն էլ, ըստ էության, կամ կոչված է արտացոլելու facebook-յան verjinlurer խմբի ակտիվությունն այս դեպքում տեղեկատվահայթայթման ուղղությամբ կամ էլ թե չէ օգտագործվում է որպես PR մանիպուլիացիոն մեխանիզմ, երբ verjinlurer խումբը ստեղծվել և գործում է հանրապետականների շահերից բխող, իսկ verjinlurer.am-ը ստեղծվել և գործելու  է կոնգրեսականների կողմից` որպես շահարկման միջոց:
 
Թե իրականում ու՞ր է տանում նման զարհուրելի և ապաշնորհ գործելաոճը, ըստ էրևույթին, պարզ չէ, սակայն միանշանակ պարզ է, որ նախընտրական քարոզարշավն էլ ավելի բարդ և թեժ պայքար է ենթադրում` անկասկած ներառելով իր մեջ անկառավարելի և  հակաօրենսդիր նորմեր և դրսևորումներ: 

  • Leave a comment
  • Add to Memories

Profile

шахмат
[info]informator_blog
informator_blog

Latest Month

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow